ՆՇԱՆԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐ


«Նշանավոր տնտեսագետներ» շտեմարանն ամփոփում է տնտեսագետների կյանքին ու գործունեությանը նվիրված նյութեր, նրանց գրվածքների առցանց տարբերակներ, մատենագիտական ցանկեր


Ասատրյան Բագրատ

կենսագրական

Ծնվել է 1956 թ. փետրվարի 2-ին՝ Սյունիքի մարզի Դարբաս գյուղում: 1973 - 1977 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, ԵրԺՏԻ ֆինանսահաշվային ֆակուլտետում: 1985 թ-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի, 2016թ.-ից դոցենտի գիտական աստիճան:
Աշխատանքային փորձ
1977 -1978 թթ. Երևանի կաթի կոմբինատ, տնտեսագետ
1978 - 1990 թթ. ՀՀ ԳԱ Տնտեսագիտության ին-տ, տնտեսագետ-ավագ գիտաշխատող
1990 - 1997 թթ. ՀՀ գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
1990 - 1994 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ
1994 - 1998 թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ
1998 - 1999 թթ. ՀՀ Բանկերի միության նախագահ
1999 - 2003 թթ. Հայներարտբանկ ՓԲԸ խորհրդի նախագահ-տնօրեն
2003 թ-ից Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս
2006 թ-ից «Գառնի - Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ-գործադիր տնօրեն
2014 թ-ից Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս

Կենսագրական տեղեկատվությունը վերցված է www.ysu.am կայքից


Մատենագիտություն

ՀԵՂԻՆԱԿԱԾ, ԽՄԲԱԳՐԱԾ ՆՅՈՒԹԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ



Անդրադարձ համացանցում

«Հետք»-ի զրույցակիցն է ԵՊՀ դասախոս, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը


Բագրատ Ասատրյան. ԿԲ-ն պետք է խրախուսի խոշոր բանկերի ձեւավորումը


«Դրական շարժ կա, սակայն զարգացման մասին դեռ վաղ է խոսել»


Դրամի կայունությունն ու ֆինանսական կյանքը հեղափոխական Հայաստանում


Հայաստանի ֆինանսական շուկան եւ բանկային համակարգը կայուն են, եւ առաջիկայում եւս այդ կայունությունը կպահպանվի



Կարդալ առցանց

Բանկային գործ / Բ. Ասատրյան և ուրիշն. - Եր., Սարվարդ Հրատ. - 2004





Կիրակոսյան Գրիգոր

29.02.1936 թ. ծնվել է ՀՍՍՀ Թալինի շրջանի Աշնակ գյուղում: 1953 թ. ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը: 1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1965-67 թթ. քաղաքատնտեսություն է դասավանդել Երևանի առևտրատնտեսագիտական տեխնիկումում: 1967 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի սպիրանտուրա: 1971 թ. ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի կոչում: 1990 թ. ստացել է տնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1991 թ.՝ պրոֆեսորի կոչում: 1989 թ. Թբիլիսիի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորականը՝ «Աշխատուժի վերարտադրության ծախսերը» թեմայով: 1989-91 թթ. եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչը, իսկ 1991-93 թթ. ստանձնել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը: 1993-2006 թթ. ստանձնել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը: 1995 թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, իսկ 2005 թ.՝ ՀՀ ոստիկանության պետի «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: 2006 թ. եղել է Տտնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչը: 2010 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ապա, 2011 թ.-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար առաջին աստիճանի մեդալով: 2012 թ. եղել է ՀՊՏՀ ռեկտորի խորհրդատու: Գրիգոր Կիրակոսյանը զբաղեցրել է նաև ՀՀ տնտեսագետների միության նախագահի պաշտոնը, ղեկավարել ԵՊՏԻ ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդը:


Մատենագիտություն

ՀԵՂԻՆԱԿԱԾ ԵՎ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿԱԾ ԳՐՔԵՐ


Անդրադարձ համացանցում

Անդրադարձ Գ. Կիրակոսյանի 80-ամյա հոբելյանին


Կյանքից հեռացել է ՀՊՏՀ նախկին ռեկտոր Գրիգոր Եղիշի Կիրակոսյանը



Կարդալ առցանց

Գլոբալացումը և դրա հետևանքները // Բանբեր ԵՊՏԻ. – 2004. – թ 1


Զարգացման հրամայականը XXI դարում // Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա. - 2007. - թ. 10. - հոկտեմբեր. - էջ 8-11


Համաշխարհային տնտեսության ազատկանությունը և ազգային տնտեսության հիմնախնդիրները // Բանբեր ԵՊՏԻ. – 2005. – թ. 3(6)


Մարկետինգ // Քաղաքացիական զրուցակից. - 1991. - թ. 5. - էջ 24-29. - Շուկայական էկոնոմիկայի շեմին


Տեղեկատվություն և տնտեսական վարքագիծ // Բանբեր ՀՊՏՀ. – 2006. – թ. 2(8)


Տնտեսագիտական բացատրական բառարան / Գ.Ե. Կիրակոսյան, Հ.Բ. Ղուշչյան, Ի.Տ. Տիգրանյան; Խմբագիր՝ Ռ. Վարդանյան. - Երևան : Տպ. Ամարաս, 1999



Տնտեսագիտական նոր մտածողության անհրաժեշտությունը // Էկոնոմիկա. - 1999. - թ. 1. - էջ 73-78


Տնտեսագիտական ուսմունքների պատմություն : Ուս. ձեռնարկ / Գ. Կիրակոսյան, Մ. Թավադյան, Ս. Գրիգորյան ; Խմբ.՝ Գ.Ե. Կիրակոսյան. - Երևան : Տնտեսագետ, 2004


Տնտեսական տեղաշարժեր. - Էկոնոմիկա. - 1991. - թ. 11-12. - էջ 3-9


Տնտեսագիտության տեսություն : (ուսումնական ձեռնարկ) / Խմբ.՝ Գ.Ե Կիրակոսյան, Ի.Ե. Խլղաթյան; ՀՊՏՀ. - Երևան : Տնտեսագետ, 2009





Քոթանյան Միքայել

1927 թ. սեպտեմբերի 1-ին ծնվել է ՀՀ Թալինի շրջանի Իրինդ գյուղում (այժմ` Արագածոտնի մարզ): 1945 թ. Ավարտել է ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցը, ընդունվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1951 թ. ուսանել է ասպիրանտուրայում, շարունակել ուսումը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայում: Ստացել է տնտեսագիտության թեկնածուի /1956/, դոկտորի /1971/ աստիճաններ, պրոֆեսորի կոչում /1978/: Աշխատել է ՀԿԿ Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցում /1958-60/, դասախոսել է ՀԿԿ Կենտկոմում /1960-64/: 1964-83 թթ «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր: 1964-83-ին եղել է Հայաստանի ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ, ապա՝ տնօրենի գիտական գծով տեղակալ: Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից էր 1977 թ.-ին, 1986-ին՝ իսկական անդամ: ՀԿԿ Կենտկոմի տնտեսագիտության բաժնի վարիչի պաշտոնն զբաղեցրել է 1983-87 թթ., 1987-99-ին` ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն էր: 1989 թ.-ին ղեկավարել է Հայաստանի տնտեսագետների միությունը, նաև՝ ՀՀ ԳԱԱ, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի` տնտեսագիտության գծով աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը: 1992 թ. տնտեսագետների Միջազգային միության անդամ էր / Մոսկվա/: Եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Մահացել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին: Մ. Քոթանյանի անունով է անվանվել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտը: Հետմահու պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով /2000/:


Մատենագիտություն

ՀԵՂԻՆԱԿԱԾ ԵՎ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿԱԾ ԳՐՔԵՐ

ՀԵՂԻՆԱԿԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ



Անդրադարձ համացանցում

Ակադեմիկոս Մ. Խ. Քոթանյանի գիտական, գիտակազմակերպական և մանկավարժական գործունեության համառոտ ակնարկ



Կարդալ առցանց


Ազգապահպանությունը մեր առաջնահերթ խնդիրն է // Էկոնոմիկա. - 1991. - սեպտեմբեր-հոկտեմբեր, № 9-10


Արմատական վերակառուցումը և ռեգիոնալ էկոնոմիկայի մի քանի հարցեր // Լենինյան ուղիով. - 1986. - № 11. - էջ 55-63


Գիտատեխնիկական առաջադիմության տնտեսական խթանման մի քանի հարցեր // Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - 1977. - № 1. - էջ 3-14


Գիտատեխնիկական առաջադիմության մի քանի հարցեր տասներորդ հնգամյակում // Պատմա-բանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1976. - № 4. - էջ 11-22


Խոջաբեկյան, Վլադիմիր: Միքայել Խաչիկի Քոթանյան // Պատմա-բանասիրական հանդես. - 1999. - թ. 2-3. - էջ 417-419


Խոջաբեկյան Վլադիմիր; Մարկոսյան Աշոտ: Միքայել Քոթանյան. անվանի գիտնականի և հասարակական գործչի 75-ամյակի առթիվ // Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա. - 2002. - թ. 12(19). - հոկտեմբեր. - էջ 14-21


Նյութական շահեր և նյութական շահագրգռվածություն // Լենինյան ուղիով. - 1966. - № 5. - էջ 59-68:


Տեխնիկական առաջադիմության խրախուսման առթիվ // Լենինյան ուղիով. - 1964. - № 8. - էջ 68-78:


Տնտեսական ռեֆորմի նախնական արդյունքները և մի քանի հարակից հարցեր / Մ. Քոթանյան, Լ. Անանյան, Ռ. Միրզոյան, Գ. Կարապետյան // Լենինյան ուղիով. - 1967. - № 6. - էջ 84-91