Փ ն տ ր մ ա ն կ ա ն ո ն ն ե ր
➣Առցանց գրքերի ողջ պաշարը հասանելի է միայն ՀՊՏՀ –ի տարածքում
➣Էլեկտրոնային գրացուցակում որոնում կատարելիս «Որոնել գրացուցակում» բացվող ընտրաշարքից «փնտրվող բառ» դաշտում ընտրեք անհրաժեշտ ցուցիչը (օրինակ՝ հեղինակ, վերնագիր), համապատասխանաբար լրացրեք փնտրվող բառը կամ արտահայտությունը և սեղմեք «Փնտրել» կոճակը։ Որոնման արդյունքում կարտածվեն ընտրված հեղինակի կամ տվյալ վերնագրով առկա նյութերը:
➣Գրացուցակը հնարավորություն է տալիս փնտրում կատարել նաև թղթային գրացուցակում անհնար՝գրքի ISBN ցուցիչով:
➣«Ընդլայնված որոնում» դաշտը hնարավորություն կտա գրացուցակում փնտրում կատարել ըստ գրքի տարբեր ձևաչափերի / տարեթիվ, լեզու, խորագիր և այլն:
➣Փնտրման ժամանակ չկա տարբերություն փոքրատառերի և մեծատառերի միջև: Օրինակ՝ տնտեսագետ բառով փնտրման արդյունքում կգտնվեն տնտեսագետ, Տնտեսագետ և ՏՆՏԵՍԱԳԵՏ տարբեր ձևերով գրառումները:
➣Բառի որոշ մասով փնտրում կատարելու համար օգտագործեք ? կամ * նշանը: Օրինակ՝ տնտես? հարցման դեպքում կգտնվեն տնտեսություն,տնտեսական և այլ բառեր: Օրինակ՝ *սություն կգտնվեն տնտեսություն, տեսություն և բազմաթիվ նման բառեր։ ? կամ * նշանը կարելի է օգտագործել նաև բառամիջում. Օրինակ՝ հա*ուն հարցման դեպքում կարտածվեն հետևյալ բառերը պարունակող գրառումներ՝ հաստատուն, հարթաչափություն, հայրենագիտություն և այլն։
➣Նյութի նկարագրության ներքևի հատվածում կարտածվեն միավորների քանակը, գտնվելու տեղն ու դարականիշը։
EBSCO շտեմարանի նյութերը անվճար հասանելի են երեք ամիս: